Այսօր: Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021թ.
Դեբետի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«100 գաղափար Հայաստանի համար»
2021,Սեպտեմբեր 25 - Հոկտեմբեր 25
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 29 - 2022,Հունիս 28

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.08.21 Դեբետի առաջին մարաթոնը

Դեբետում տեղի ունեցավ առաջին մարաթոնը, որի կազմակերպիչները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողներն էին🏃‍♀️։ Նախաձեռնությունը հետաքրքիր էր ու առանձնահատուկ հատկապես այն պատճառով, որ թե՛ կազմակերպիչները, թե՛ շուրջ 60 մասնակիցները մեր մարզի երիտասարդներն էին։

31.07.21 Դեբետի Նոր Գրադարանը
Եվ այսպես, Գրադարակ Դեբետ-ն արդեն իրականություն է📖։ Հուլիսի 31-ին տեղի ունեցավ մեր համայնքապետարանի երկրորդ՝ վերանորոգված հարկի բացման հանդիսավոր արարողությունը։ Հարյուրից ավելի հյուրեր ծանոթացան նոր գրադարանին, համայնքապետարանի աշխատանքային միջավայրին, ինչպես նաև Դեբետը «ՍՄԱՐԹ» համայնք դարձնող բազմաթիվ ծրագրերին։
Children of Armenia Fund (COAF)-ի և Գրադարակ Գրադարաններ ՀԿ / Gradarak Libraries NGO-ի ջանքերով կյանքի կոչված գրադարանն իր յուրահատուկ ինտերիերով, գրքերի մեծ հավաքածուով և ինտերնետային որակյալ կապով այսուհետ հասանելի կլինի մեր համայնքի բոլոր բնակիչներին։
Գրադարանի մասին կարդացե՛ք ավելին հղումով՝ coaf.org/hy/blog/gradarakdebet/
24.07.21 Ճանապարհաշինությունը Դեբետում
Ճանապարհաշինությունը Դեբետի ամենասպասված ծրագրերից է։
Համայնքապետարանի շրջակայքից սկսված ասֆալտապատումն ու կահավորումն արդեն մոտենում են ավարտին🛣️։ Շուտով կկատարվի կայանատեղերի գծանշումը, ու տարածքը վերանորոգվող շենքի հետ միասին կդառնա գյուղի ամենաՍՄԱՐԹ անկյուններից մեկը։
18.07.21 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Դեբետում
Դեբետում հյուրընկալել էինք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։
Շրջեցինք համայնքով, նոր վերանորոգված համայնքապետարանի շենքով ու ներկայացրինք Children of Armenia Fund (COAF)-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի շրջանակներում այս պահին համայնքում ընթացող ենթակառուցվածքային բարեփոխումները, հանրային ծառայությունների թվայնացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերը։
Ուրախ էինք հյուրընկալել🤝։
17.07.21 Գերարագ ինտերնետ
Ժողովուրդ, Դեբետն այժմ ունի գերարագ ինտերնետ🎉։
Մեր համայնքում առաջին անգամ անցկացրել ենք Հայաստանում հասանելի որակապես ամենալավ ինտերնետային կապը։ Սա շատ կարևոր փոփոխություն է Դեբետում գործող բիզնեսների, կառավարման օղակի և բնակիչների համար․ ժամանակակից աշխարհում բարձրորակ ինտերնետային կապ ունենալը պարզապես անհրաժեշտություն է։
29.06.21 ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հարգելի Դեբետցիներ, հայտնում եմ, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով: Կատարեք պարզ և հարմար վճարումներ Ձեր գույքի համար մեկ ընդհանուր միջավայրում, առանց այցելելու համայնք կամ բանկ։

 

22.06.21 Արտահերթ խորհրդարանական ընտրություններ
1 2 3 4 5


Բոլորը
Սմարթ Դեբետ
Դեբեդ գյուղում բացվեց «Սմարթ» կենտրոնը
Վեց ամսից Դեբեդ գյուղում կգործի «Սմարթ» կենտրոնը
«Սմարթ» կենտրոն՝ Լոռու մարզի Դեբեդ գյուղում
Դեբետի համայնքապետի տեսաուղերձը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Դեբետ, 2 փող. 8
+ 374 322 6 80 55
info@debet.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԵԲԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner